Մի լոռեցի դաշտով գնալիս ա լինում, տեսնում ա իրա համար հանգիստ նստած մի եզ, մտածում ա. «Տենաս էս եզի գլխին որ գլխով տամ, ի՞նչ կլնի»:
Ասում ա ու, առանց երկար-բարակ մտածելու, էս եզանը հարվածում։ Որ հարվածում ա` գլուխն ընկնում ա եզան պոզերի արանքը. բնականաբար, խելագարված եզն սկսում է ամեն ինչ անել, որ ազատվի բախտախնդիր գաստրոլյորից:
Խեղճ եզը, գլուխն աջ ու ձախ թափահարելով, մի դեզ է գտնում ու էս գյուղացուն շպրտում դեզի գլուխը:
Լոռեցին արնաթաթախ, քրտինքի մեջ կորած՝ մի կերպ ուշքի է գալիս ու, ինքն իրենից գոհ-գոհ, ասում.
-Օ՜ֆ, է, սաղ հեչ, էս մի փորձանքից էլ լավ պրծանք:
Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից